ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հետաքրքիր ժամանակահատված է, հատկապես՝ Արցախում։ Նախընտրական քարոզարշավ, այն էլ՝ մշտական անվտանգության մարտահրավերների պայմաններում ավելացող նոր միջավայրի զարգացումով՝ թե տնտեսական հետևանքների, և թե Ադրբեջանի կողմից սադրանքների ավելացմամբ։
Հասկանում եմ, որ հիմա սկսում են տարբեր կոչեր հնչել նաև մեր հայակական տեղեկատվական ու սոցիալական ցանցերի տիրույթներում, բայց մինչ վերջնական որոշում կայացնելը նաև ասեմ, որ այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս նոր ստեղծագործական մոտեցումներ կիրառել։
Արդեն հանդիպել եմ մի քանի ընկերների հետաքրքիր առաջարկների. օրինակ՝ անցնել ավելի շատ հեռուստատեսային բանավեճերի ֆորմատին, սոցցանցերի ավելի լայն կիրառման, live ֆորմատի կիրառմամբ թեկնածուների կամ թիմերի կողմից հանրության հետ շփվելուն և հարցրին պատախաննելուն:
Նաև կարծում եմ, որ կարելի է օգտագործել մեր իրականության մեջ աշխատող մեկ այլ մեխանիզմ, երբ թեկնածուն անցնում է համայնքներով և բարձրախոսով դիմում է բնակչությանը (2017-ին ԵԼՔ դաշինքի օրինակով)՝ միևնույն ժամանակ հատուկ շեշտելով, որ մնացեք տանը և պատուհաններից ու պատշգամբներից լսեք, խուսափեք մոտիկ շփումից։ Արցախում այսպիսի մոտեցումը նույնպես կարող է աշխատել։ Վստահ եմ, որ մեթոդը կարող է նպաստել ու ստիպել, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ավելի կենտրոնանա հենց իր նախընտրական ծրագրի ներկայացման վրա, այլ ոչ թե երկրորդ նախադասությունից հետո սկսի քննարկել ուրիշներին։
Այո, շատ կարևոր է այսօր ցուցաբերել զգոնություն, հոգատարություն, սոցիալական պատասխանատվություն, բայց պարզապես քարոզարշավը կանգնացնելը կան ընտրությունները հետաձգելն այսօր չեմ համարում ճիշտ մոտեցում։ Ստեղծագործական մոտեցումներն ավելի արդյունավետ են՝ միտված անվտանգություն ապահովմանն ու նպատակի իրականացմանը։ Վստահ եմ, որ Արցախում կտեսնենք նոր ու հետաքրքիր մոտեցումներ։
Ու իմ ասած՝ Դուխավ»։