Էսօրվա դրությամբ Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդնա Չինաստանից հետո։ Շրջանցելա Հվ․ Կորեային, որը հիշացնեմ, Չինաստանի կողքինա։
Ըստ էության Իտալիան մինչև երկրում տոտալ կարանտին մտցնելը համաճարակի երկրորդային օջախ էր դառել, որտեղից վիրուսը տարածվում էր Եվրոպայով մեկ։ Մի հատ ուրիշ էդպիսի երկրորդային օջախն էլ Իրաննա Մերձավոր Արևելքի համար։
Հիմա, ինչո՞վ են մեր համար Իտալիան ու Իրանը հետաքրքիր, բացի նրանից, որ Իրանը մեր կողքինա, իսկ Իտալիա էլ տոմսերն էժանացել էին ))) Հետաքրքիր են նրանով, որ իտալացիներն էդ հարուստ հայերն են, իսկ իրանցիները՝ մահմեդական հայերը։ Նկատի ունեմ, որ խառնվածքով շատ նման ենք և մասնավորապես ահավոր բառադի ենք։
Եվ Իրանում, և Իտալիայում համաճարակի հիմնական կատալիզատորները հենց բնակչության բառադիությունն էր։ Ու էդ երկրները մեր համար մոդելային են, թե ինչ կարա լինի մեր մոտ, եթե վիրուսը ներթափանցի Հայաստան։
Ընդ որում՝ մենք բառադի ենք վերից վար ու վարից վեր։ Վկան՝ նիկոլականների քարոզարշավը։ Բայց դե իշխանությունների բառադիությունը նաև ուրիշ անուն ունի - հանցավոր անփութություն։