ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն: Աշխարհում և մասնավորապես' մեր հարևան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ.-ից սկսած,Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում,իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը:
Բոլոր գրված ու չգրված օրենքներով գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, քանի որ տնտեսական, առողջապահական և անվտանգային միջավայրը խիստ մտահոգիչ միտումներ ունի, բայց աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու:
Հ.Գ. ... խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
հիմարն էլ իմաստուն է կարծում իրան, խելքի աշեցեք...»: