ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսով պայմանավորված Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր:
Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել:
«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,-նշել է Արսեն Թորոսյանը:
Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով իր կնոջ հետ փետրվարի 28-ին օդանավով ժամանել է Թեհրանից: Նրա հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են: