Լյուսի Քոչարյանի հանրային առաջխաղացումն իրականացնում են Հայաստանում օլիգարխ Ջորջ Սորոսի գրասենյակի աշխատակիցները եւ շահառուները. փաստերը կուղարկվեն ԱՄՆ։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ֆեյսբուքյան էջում հայարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական շարժումը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի տիկին դեսպան,
Այսօր՝ մարտի 4-ին ԱՄՆ-ում կայանալու է Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որին ելույթ է ունենալու նաեւ ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը:
«ՎԵՏՕ» շարժումը իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Կանացի խիզախության մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացրել է Լյուսի Քոչարյանի թեկնածությունը:
1. Լյուսի Քոչարյանը 2019 թվականի հուլիս ամսին #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակել է շուրջ 200 անանուն նամակներ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց եւ ՀՀ ոստիկանության կողմից պաշտոնապես հաստատվեց, կեղծ էին եւ իրականությանը չէին համապատասխանում: Տիկինն այնքան էր ոգեւորվել համատարած սեռական բռնության տպավորություն ստեղծելու գործով, որ բացահայտ սուտ եւ կեղծիք էր հրապարակում եւ, ի վերջո, Լյուսի Քոչարյանի արարքը հասարակության կողմից ընդունվեց որպես ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ:
2. Լյուսի Քոչարյանի հանրային առաջխաղացումն իրականացնում են Հայաստանում օլիգարխ Ջորջ Սորոսի գրասենյակի աշխատակիցները եւ շահառուները:
Այս մտահոգիչ փաստերը կուղարկվեն ԱՄՆ՝ Սպիտակ տուն եւ Պետական դեպարտամենտ: «ՎԵՏՕ» շարժումն առայսօր ձեռնպահ է մնացել օլիգարխ Ջորջ Սորոսի եւ ԱՄՆ պետական քաղաքականության նույնացումից, սակայն եթե վերը շարադրված հարցերին սպառիչ պատասխաններ չտրվեն եւ հանրային բացատրություն չներկայացվի մրցանակի թեկնածուի ընտրության չափորոշիչների առնչությամբ, ապա Լյուսի Քոչարյանի գործունեության թե նախկին եւ թե ապագա դրվագների համար պատասխանատվությունը կստանձնի ԱՄՆ դիվանագիտական ներկայացչությունը՝ որպես այդ անձին պարգեւատրման ներկայացրած կառույց»։