Մի երկու ամիս առաջ Նիկոլն ասում էր, թե իբր չի իմացել Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստերի չմասնակցելու մասին։ Հերիք չէ, որ 6-7 ամիս էր Վահեն բացարձակ չի կատարում իր աշխատանքը, ստանում է աշխատավարձ, պարգևավճար, ծառայողական մեքենա ու երկրի վարչապետը իբր չգիտեր դրա մասին, իմանալուց հետո էլ ոչինչ չի փոխվել։ Ասածս այն է, որ Նիկոլը գիտեր ՍԴ նիստերին չմասնակցելու մասին և ստում էր, բայց հիմա արդեն <գիտի> ու պարտավոր է քայլեր ձեռնարկել, որ Վահեն մասնակցի իր իսկ ասած ոչ լեգիտիմ ՍԴ նիստերին կամ հրաժարական տա։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից էլ պահանջում եմ Վահեին չվճարել աշխատավարձ, չտալ պարգևավճար, զրկել ծառայողական մեքենայից ՝ պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ։ Պետք է օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել՝ Վահեի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ։