«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն հարցում է ուղարկել Արագածոտնի մարզպետարան՝ ստանալու տեղեկատվություն 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։ Ի պատասխան հայտնել են, որ Արագածոտնի մարզպետարանի՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով ծախսերը կազմել են 78 մլն 756 հազ դրամ, իսկ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով ծախսերի մասով մարզպետարանը տեղեկատվություն չի ներկայացրել։ Այսպիսով, կարելի է հետևություն անել, որ կա՛մ տեղեկատվություն չտրամադրված հոդվածով ծախսերը ավելի մեծ թիվ են կազմել, քան մյուս մարզպետարանների թվերն են, կա՛մ փորձ է արվել ստեղծելու տպավորություն, թե ամենաքիչ պարգևատրումները ստացել են Արագածոտնի մարզպետարանում։ Ամեն դեպքում ունենք փաստ, որ Արագածոտնի մարզպետարանը պարգևավճարների գումարի չափի մի մասը թաքցրել է։