ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

 
 

«Այսօր ձմռան վերջին օրն է։ Ողջ ձմռան ընթացքում, դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան (փետրվարի 9-12-ին), մնացած բոլոր օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր։ Շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ»: