Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխական «արիստոկրատիա»
Առաջիկա հանրաքվեում «ՈՉ»-ն ի սկզբանե բացառել եմ, որովհետև բնավ ցանկություն չունեմ աջակցելու Հրայր Թովմասյանին ու մյուսներին, որոնց պաշտոնավարումը ՍԴ-ում համարում եմ 2015-ի սահմանադրական կարգավորումներն ոչ համահունչ։
Բայց ներկայացրել եմ այն մոտիվները, թե ինչում չեմ քվերակելու նաև «ԱՅՈ»-ի օգտին։
Կրկնվելու ցնակություն բնավ չունեմ, այսօր ավելի շատ ուզում եմ խոսել հեղափոխության թիմի կարգախոսների ու վարքագծի բարոյա-քաղաքական կոնտրաստի մասին՝ մեկ լոկալ դրվագով։
Իշխանության ներկայացուցիչներն առաջիկա հանրաքվեն զուգակցում են հեղափոխական բարձրագոչ հայտարաությունների հետ, սակայն գործնականում և իրենց կենցաղում վաղուց կտրվել են «երեք միլիոն վարչապետներից»։
Պարգևավճարների թեման, օրինակ, երեք բանի մասին է․
- մենք այսօր ունենք հեղափոխական էլիտա, որը միայն անունով է այդպիսին, իսկ իրականում իր կենցաղով վաղուց կտրված է միջին վիճակագրական քաղաքացուց ու բյուջեի հետ վարվում է կամայականության հասնող ցինիզմով։ Օրինակ՝ որևէ բանկան բացատրություն չկա, թե ինչո՞ւ է նախարարների ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվել ոչ թե օրենքով, այլ՝ վարչապետի որոշմամբ։ Այստեղ կոռուպցիոն ռիսկեր, իհարկե, կան, մանավանդ, որ ինձ որևէ մեկը չի կարող բացատրել, թե ինչու է, օրինակ, 16 000 ԱՄՆ դոլար պարգևավճար ստացել Ռուստամ Բադասյանը (ամիսը երկու հազար դոլարից ավելի), որը նույնիսկ մեկ տարի չի պաշտոնավարում,
- մենք այսօր ունենք էլիտա, որը՝ չնայած բարձրագոչ հեղափոխական հայտարարություններին, չի խորշում ճոխ ապրել, երբ հաասրակության առնվազն երեսուն տոկոսն ապրում է աղքատության ճիրաններում։ Թողնենք դեմագոգիան. ինչքանո՞վ է բարոյական, երբ թոշակը կամ ուուսցչի աշխատավարձը բարձրանում է 10, իսկ նախարարի աշխատավարձը՝ 100 տոկոսով․
- մենք այսօր ունենք էլիտա, որն իր վարքագծով արագ ռեստավրացնում է հին բարքերը (հատկապես՝ կառավարման որակի, կադրային հարցերում), եթե նույնիսկ հասարակության մի ստվար զանգված շարունակում է հավատալ իր «Ռոբին Հուդ»-ներին։ Բարձր վարկանիշը ու «ժողովրդական» բառը խիստ ժամանակավոր ու հարաբերական կատեգորիաներ են, մանավանդ պատմությունը հարուստ է դրվագներով, երբ երեկվա կուռքերն արագ դառնում են ատելիներ։
Զսպեք ձեր ախորժակը, «արիստոկրատիա» միայն հարստանալով չեն դառնում»։