Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA
Հհ Ոստիկանություն
Բազմիցս դիմել եմք տարբեր մարմինների այս հարցով, կարծես թե տուրիստական ոստիկանության ստեղծումը արդեն կա մեր իշխանության հեռահար նպատակներում։ Բայց մինչ այդ ոստիկանությունը ստեղծելը ի՞նչ անենք:Այսօր առավոտյան Հաղթանակի այգում ականատես եղանք հետեւյալ դրվագին` մի խումբ երիտասարդ զբոսաշրջիկներ իրենց երաժշտությունը բարձր միացրած, ոտքի վրա ոգելից խմիչքը խմելով, աղբը գետնին թափելով, զբոսնում էին այգում։
Հասան անմար կրակի մոտ, նստեցին շուրջը, շարունակեցին խմել, աղտոտել այս ամգամ կրակի շուրջ, մի խոսքով, սարսափելի անհարգալից վերաբերմունք դրսեւորելով։
Պարզ բան է, այս տեսարանը հանդուրժել չկարողացանք, մոտեցանք, բացատրեցինք, որ հեռանան կրակից, աղբն էլ հավաքեն։ Քանի որ երիտասարդները արդեն «լավ տրամադրություն» ունեին, վերածվեց վեճի, ծեծկռտուքի, սկզբում նրանց եւ ամուսնուս միջեւ, իսկ հետո միջամտեցին այգում զբոսնող տղամարդիկ։ Հասկանալի պատճառներով, ծեծկռտուքի պահը չեմ կարողացել նկարել։ Եթե հիմա տուժածներ լինեին, միանգամից կհայտնվեին քաղմասում եւ կդառնար մի մեծ պատմություն, ընդ որում, մեզ համար, այլ ոչ թե անկիրթ զբոսաշրջիկի։ Թանգարանի աշխատակիցները ասում են, որ նման անհարգալից վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ սովորական բան է դարձել ու ոչ հսկող կա, ոչ արգելող։
Այս հարցը ունի մի պարզ եւ հեշտ լուծում` մի հետաձգեք, հենց այսօրվանից նշանակեք ոստիկանական հերթափոխ հուշարձանի շուրջ։ Զբոսաշրջիկը չի հարգում մեզ, քանի դեռ մենք այդ հարգանքը չենք պահանջում։
Նույնը վերաբերվում է գիշերային Երեւանին` հարգելի ոստիկաններ, դուրս եկեք կեսգիշերից հետո քաղաքի կենտրոն ու տեսեք եւ լսեք, թե ոնց է խանգարվում մարդկանց անդորրը։ Արբած, աղմկոտ զբոսաշրջիկը մեղավոր չի, որ հայտնվել է կատարյալ «ազատության» մեջ եւ իրեն պահում է իր հարմարությամբ, անհարմարություն պատճառելով բնակիչներին։
Տուրիզմը միայն եկամուտ չէ, տուրիզմը բազմաթիվ խնդիրներ ունեցող ոլորտ է, լուծեք դրանք կամաց-կամաց։
Զբոսավար Զառա Օրբելյանի ֆեյսբուքյան էջից: