Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգևավճարների թեման պետք է վերջնականապես կարգավորվի։ Թող օրենքով բարձրացվեն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, եթե կառավարությունը կարծում է, թե դրա անհրաժեշտությունը կա։ Թե չէ՝ այսօր պարգևավճարներն իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում ու այնպիսի տպավորություն է, որ տարբեր նախարարություններում զբաղված են պետական բյուջեի մսխմամբ»: