«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի Հայաստանը միակ երկիրն է, որի քաղաքացիներից ոմանք ոգևորությամբ նշում են սեփական պետականությունը կործանած բանակի ստեղծման օրը:

Իհարկե դա անում են այն պատճառաբանությամբ, թե ՛՛մեր պապերն ու մենք այդ բանակում ենք ծառայել՛՛: Բա ուիրշ որտե՞ղ էինք ծառայելու: Մեզ հարցնու՞մ էին կամ այլընտրանանք տալի՞ս էին:

Նման տրամաբանությամբ այսօր գերմանացիներից շատերը պիտի տոնեին հիտլերյան բանակի օրը, քանի որ նրանց պապերից շատերը և նաև նրանցից ոմանք այդ բանակում են ծառայել: