Սահմանադրական փոփոխությունը մերժելը, այլ բաներից զատ, նաև արժանապատվության ու բարոյականության խնդիր է։

Սա լկտի նախաձեռնություն է։ Բացարձակ այլասերված իշխանություն ունենալու հայտ։ Սա մահմեդական, ասիական ու աֆրիկյան տիպի բռնապետություններին հարիր քայլ է։ Իր քայլը։

Հանրաքվեի հարցաթերթիկում փաստացի գրված է լինելու, թե արդյոք ՀՀ հպարտ կամ ավելի հպարտ քաղաքացիները համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի տակ մտցնել օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները և դառնալ մեկ մարդու ձեռքի խաղալիքը։

Սա ամբոխավարությանը և Հայաստանի կործանմանը «այո» կամ «ոչ» ասելու հանրաքվե է։ Սա մարդու և «Պողոսի» տարբերությունը պարզելու հանրաքվե է։

Եթե շնչավորը «այո» է քվեարկում այդ նախաձեռնությանը, ապա, կներեք կոպտությանս համար, նա մարդ չէ, այլ մարդու դեմքով ոչխար։ Քանզի միայն ոչխարը կհամաձայնի մեկ մարդու հանձնել իր «ես»–ը։ Միայն ոչխարը կարող է դուխով մայել, երբ իր աչքի առաջ փորձ է արվում մատաղացու գառան վերածել մի ամբողջ պետություն։

Սահմանադրական դատարանի դատավորները աչքիս լույսը չեն և ես դեմ եմ եղել 2015–ի սահմանադրական փոփոխություններին, որին, ի դեպ, անուղղակիորեն կողմ էր Նիկոլ Փաշինյանը։ Հարցը, սակայն, ՍԴ դատավորները չեն և գործող Սահմանադրությունը չէ։

Հարցն այն է, որ ներկայացվող փոփոխություններին կողմ քվեարկելուց հետո պետք է պատրաստ լինել մեկ այլ հանրաքվեի և պատասխանել հետևյալ հարցին. «Կո՞ղմ եք արդյոք, որ ձեր կանանց առաջին գիշերվա իրավունքը պատկանի ժողովրդին, այն է՝ Նիկոլ Փաշինյանին»։ Հավատացնում եմ Ձեզ, որ հիմա նույն հարցն է դրվելու հանրաքվեի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից: