Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրաքվեի արդյունքները հափ են անելու թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը...
Ապրիլի 5-ն իշխանության վստահության կամ անվստահության օր դիտելու արդեն հնչած առաջարկներն էնքան ծիծաղելի են... Պարզ չի՞, թե ինչ է կատարվելու... Շարքային քաղաքացու, կներեք, ավոկադոյին չի այդ Սահմանադրական դատարանը, ուրեմն` շատ ցածր մասնակցություն... Նույնիսկ մասնակցության դեպքում շատ քիչ հստակ պատասխաններ... Եվ ուրեմն` վերջում կպարզվի, որ «Այո»-ն, ասենք, 27 տոկոս, «Ոչ»-ը՝ 25... Երկու կողմերն էլ հռչակելու են իրենց հաղթանակը...»: