Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ի ցույց դրեց արժեքային իր պատկանելիությունը։ Իր հետ անհամաձայն ուժերին և անհատներին որակելով հակապետական ու ազգի դավաճան՝ նա փաստեց, որ ամբողջատիրական մտածողության և աշխարհայացքի կրող է։ Ամենայն ցավով ուզում եմ արձանագրել հետևյալը․ դա ժողովրդավարական պետության վարչապետի ելույթ չէր, այլ՝ դուչեի։
     Հետգրություն․ Ես համաձայն չեմ այդ հանրաքվեի հետ և սպասում եմ ելույթից բխող հետևանքներին։ Եվ, այնուամենայնիվ, մենք ամբողջատիրական ռեժիմի վերածելու հայրենիք չունենք»: