Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանն այս հանդիպման մասին։ Գրառման մեջ ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»:

... կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառություն... Ի՞նչ.... Երբե՜ք, երբե՜ք նման բան չի ասվել... բանակցությունների ողջ պատմության ընթացքում: Ողջ:

Իսկ ի՞նչ է փոխվել, որ համանախագահները նման, կարելի է ասել, ոչ դիվանագիտական ձևակերպում են օգտագործում: Հիշեցի մեկին, ով ասուլիսների ժամանակ սիրում է տարբեր քրեական գործերի մանրամասներ պատմել' ոտնատակ տալով օրենքի պահանջը: Երևի ԵԱՀԿ միջնորդներն էլ են հասկացել, որ գործընթացում ներգրավված է մեկը, ով տեսախցիկներ տեսնելիս կորցնում է ինքն իրեն ու սկսում է պատմել ոչ միայն այն ամենն, ինչ իրական է, այլև իրականի տեղ մատուցելով պահի տակ մտքի փչածը' ամեն անգամ հիմար վիճակում դնելով իր հնարավոր բոլոր ենթականերին ու գործընկերներին' թե՛ ներսում, թե՛ դրսում:

Ամեն ինչ օբյեկտիվ է' լիակատար պահպանել կոնֆիդենցիալությունը: Ես ԵԱՀԿ միջնորդ համանախագահներին լրիվ հասկանում եմ: Լրիվ»: