«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է մերօրյա իրականության մեջ՝ սոցիալական ցանցերում հաճախ հնչող հայհոյանքին:
Սամսոնյանի կարծիքով՝ հայհոյանքով իշխանության եկածները, փողոցներում բարձր հայհոյողները, փողոցային բառապաշարով վարչապետի պաշտոնից խոսողները և «նրանց առաջ կռացած խմբագիրներն ու գրչակները» բողոքում են հայհոյանքից ու մեզ մեղադրում են հայհոյելու համար:
Սամսոնյանը հիշեցնելով ՀՀ ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանի՝ կոլեգիայի նիստերից մեկի ժամանակ հնչեցրած. «պարոնայք պոռնիկներ դուք վաղուց կույս չեք» արտահայտությունը, նշում է, որ հիմա դա կարելի է համարել թևավոր խոսք և տարածել հայհոյանքից բողոքող «Հայհոյանքի իշխանության» ներկայացուցիչներին։
«Ով ասես կարող է բողոքել, բայց այ դուք` իշխանությունը զավթածներ դրա իրավունքը չունեք, իսկ վաղը ես փաստերով խոստանում եմ ուղիղ եթերում անդրադառնալ ձեր` հայհոյանքով իշխանությունը զավթելուն ու հուսով եմ այլևս չի լինի մեկը ով մեզ, կամ յուրաքանչյուր մեկին կմեղադրի, իշխանություններին քննադատելիս, ոչ նորմատիվային լեքսիկոն օգտագործելու մեջ»,– գրել է Սամսոնյանը:
Որպես հետգրություն էլ Սամսոնյանը նշել է. «Ի դեպ, անձամբ ես իմ վերջին 2,5 տարվա գործունեության ընթացքում ընդամենը 3 անգամ եմ հրապարակային հայհոյանք օգտագործել և այդ 3 անգամն էլ խիստ հիմնավոր ու պատճառաբանված են եղել և որևէ կերպ իշխանություններին ուղղված չեն եղել: Վաղն ավելի հանգամանալից կխոսենք էս թեմայով»:
Նշենք, որ ՀՔԾ-ում քննվում է Նարեկ Սամսոնյանի՝ «3000$ 1կգ սեւ իկռա առնող վարչապետը» վերտառությամբ գրառումը։