Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար դադարից հետո կրկին ուղիղ եթեր էր մտել և կարևոր հարցերից մեկը, որին անդրադարձավ' Ամանորյա միջոցառումներից Հայաստանի ստացած օգուտն էր... Պարոն վարչապետը հպարտորեն նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը, 2018-ի հետ համեմատ, գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն... Ըստ Փաշինյանի' Ամանորին 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով, կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս դրամաշրջանառությունը, ընդ որում դրանից մոտավորապես 4 մլրդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում... Նախ պարզվեց, որ 2020 թ-ի Ամանորյա տոների միջոցառումների համար 271 միլիոն դրամով ավելի գումար է ծախսվել, քան 2019 թ-ին... Պաշտոնական տվյալների համաձայն միայն Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կազմել են 325.797.100 դրամ… Սակայն իշխանություններին մոտ գտնվող ՀԿ-ներից մեկի տվյալների համաձայն' իրականում ծախսերը կազմել են 424,797,100 դրամ... Ի դեպ, այս Ամանորին իմ հարազատ Գյումրիում ծախսվել է 7 միլիոն դրամ՝ 4 միլիոն դրամով պակաս, քան 2019 թ-ի Ամանորի համար... Որքան կռահում եմ, պարոն Փաշինյանի մատնանշած 271 միլիոն հավելյալ գումարը հիմնականում ծախսվել է մայրաքաղաքի վրա...
Իսկ հիմա ամենակարևորի մասին, որին պարոն Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ... Զբոսաշրջային հոսքերը ներկայացնելուց լավ կլիներ' պարոն վարչապետը ոչ միայն անդրադառնար Հայաստանում հյուրնկալվողներին, այլև՝ Հայաստանից մեկնողներին՝ հաշվարկելով նաև այն վնասը, որը կրել է մեր բյուջեն... Մինչև հիմա ՀՀ պատկան մարմինները չեն հրապարակում տեղեկություններ, թե Ամանորի օրերին որքան ՀՀ քաղաքացի է հատել հայ-վրացական սահմանը... Ստիպված ենք բավարարվել տարբեր աղբյուրների տեղեկություններով, ըստ որոնց, Ամանորի տոները Վրաստանում անցկացնելու համար մեր հարևան երկիր են մեկնել Հայաստանի 35-40 հազար քաղաքացիներ, եթե ոչ ավելի... Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հաշվարկել է, թե այդ մարդիկ ինչ գումարներ են թողել Վրաստանում՝ հարստացնելով մեր հյուսիսային հարևանին... Ըստ պրիմիտիվ հաշվարկների' մեր հայրենակիցները Վրաստանում թողել են 9-11 միլիրադ դրամ գումար, գրեթե նույնքան և նույնիսկ ավելին, քան պարոն Փաշինյանի մատնանշած 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառությունը... Ստացվում է, որ մենք, տարրականորեն վտարելով մեր ներքին զբոսաշրջիկներին դեպի Վրաստան և այլ երկրներ ու խրախուսելով օտարերկրյա զբոսաշրջիկների այցերը Հայաստան, ոչ միայն օգուտ չենք ստանում, այլև վնասներ ենք կրում՝ չգնահատելով մեր քաղաքացիներին...
Հարևան Վրաստանն ամեն ինչ անում է, որ ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար ստեղծի բարվոք պայմաններ, այլև սեփական տուրիստների քմահաճույքները բավարարի և Հայաստանի օրինակով թույլ չտա սեփական քաղաքացիների մեծամասշտաբ փախուստը երկրից Ամանորյա տոներին... Այդ իսկ պատճառով, եթե Վրաստանի քաղաքները և բնակավայրերն Ամանորյա տոներին լեփ-լեցուն էին Հայաստանի քաղաքացիներով, ապա Հայաստանում վրացի զբոսաշրջիկների հնարավոր չէր գտնել... Ստացվում է, որ Ամանորյա տոներին Հայաստանը որևէ օգուտ չի ստացել, ինչպես ներկայացնում է պարոն Փաշինյանը...Ավելին, շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ հիմնականում Իրանից Երևանն օգտագործել են որպես տրանզիտ Վրաստան մեկնելու համար...
Հ.Գ. Ամանորյա տոներին օտարերկրացի զբոսաշրջիկները գումարներ բերեցին Հայաստան, իսկ մեր քաղաքացիները այդ բերված գումարից նույնիսկ ավելի շատ դուրս բերեցին երկրից...
Ինչ-որ բան ներկայացնելուց պետք չէ միակողմանի այն ներկայացնել... Դա ինքնախաբեություն է...
Խնդիրներին լուծում տալու համար պետք է անդրադառնալ դրա "մութ" կողմերին ևս, ինչը, որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանին դուր չի գալիս...
Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը
16:11 - 22.Հունվար.2020
Առաջարկում ենք նաև
16/08/19 18:09
ELARD-ի եզրակացության մութ կողմերը և Լիդիանի հաղթանակը. ո՞ւմ «ականջներն» են Ամուլսարի թնջուկի հետևում
09/06/18 14:39
«Լուսավոր Հայաստան»-ի մութ կողմերը
18/03/17 21:28
Ադրբեջանի համաներման մութ ու խավար կողմերը
10/11/16 15:13
Մութ ամպեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխին…
07/09/15 20:34
«Կիսաբաց լուսամուտները» բացահայտում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մութ կողմերը (տեսանյութ)
06/09/14 21:10
Պարզեք Ձեր և Ձեր մտերիմների «մութ» կողմերը. հոգեբանական թեստ
04/09/14 18:28
«Ազադլըգ»-ը ներկայացրել է Էրդողանի Բաքու այցի մութ կողմերը
22/07/14 15:18
Էդվարդ Սնոուդենը շարունակում է բացահայտել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության մութ կողմերը
18/06/14 19:16
ԵՊՀ ռեկտորին սպառնում են բացահայտել ԲՈՒՀ-ի մութ կողմերը
29/03/14 23:47
Պոռնո ֆիլմերի մութ և չբացահայտված կողմերը. տեսանյութի դիտումը թույլատրվում է բացառապես 18 տարեկանից բարձր անձանց
09/09/13 18:27
Աֆրիկյան Կալահարի անապատի մութ կողմերը (լուսանկարներ)
25/07/13 17:32
Թեստ. Պարզեք Ձեր և Ձեր մտերիմների «մութ» կողմերը
22/10/24 08:00
Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան