Արդյո՞ք մարդիկ տեղյակ են, որ ԱԺ պատգամավորները, ովքեր բալային համակարգի համար քվեարկել են, անձեռնմխելի են այդ իսկ օրենքի համար։ Նրանց հատկացված պետական համարանիշերը պատկանում են Ազգային ժողովին, և ՃՈ-ն չգիտի, թե կոնկրետ որ համարը ումն է։ Նրանց խախտումները ուղարկվում են ազգային ժողով, որտեղ իր հերթին պետբյուջեից վճարվում են բայց նորից եմ ասում՝ բալերից նրանք չեն զրկվելու, դա մեզ համար է միայն։ Այդ օրենքը չի տարածվում նաև ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ոստիկանություն։ Այսինքն Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում և չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաև չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերվում է միայն մեր նման հասարակ մարդկանց, ինչքանով է դա արդար, ինչու են բարեփոխումները միտված հարվածելու, առանց այդ էլ հալածված մարդկանց։ Ուզում են բացի ճանապարհներից նաև տնե՞րը բեռնաթափվեն։Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու, գործազրկության թվի աճին 50.000 - 60.0000 ամենաքիչը, հանցագործությունների թվի աճին և արտագաղթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնմխելի, կուշտ, տաք և պարգևավճարված, ո՞ր արժանիքի համար, ԱԱԾ-ն գիտի))))
#բալը_թանկ_է
#Հայկ_ու_բալ