Այսօր գրառում կատարեցի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի բացված սգո մատյանում:

 

Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլև համայն մարդկության համար ծանր կորուստ է, քանի որ Ղասեմ Սոլեյմանին տարիներ շարունակ ղեկավարել և անձամբ մասնակցել է ծայրահեղական ահաբեկիչների դեմ աննահանջ պայքարին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ճիրաններից փրկելով ոչ միայն Մերձավոր Արևելքի մահմեդականներին, այլև քրիստոնյաներին և մյուս դավանանքների, շատ ազգությունների ներկայացուցիչների, գեներալ Սոլեյմանիի մահը մեծ կորուստ է, նրա վաստակն՝ անուրանալի, ինչի կապակցությամբ խորին ցավակցություն հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին։
Պատիվ ունեմ: