12:03
«Այ, եթե սանկցիաներ կիրառեվեն հենց մարմինները սպառողների նկատմամբ, հնարավոր կլինի զգալիորեն կրճատել մարմինների առաջարկի շուկայում»

Դավիթ Սանդուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ լրահոսը լի է անչափահաս մի աղջկա սպանության մասին գրառումներով՝ համոզված լինելով, որ բուն դեպքը քննարկելու որևէ իմաստ չկա, այնուամենայնիվ մի հետաքրքիր միտք նկատեցի, որը, իհարկե, չեմ կիսում, բայց դե ուշագրավ է ու ինչու հիմա կբացատրեմ։ Մի կին գրում է, որ աղջկա մահը լավ օրինակ է, թե ինչպես է վերջացնում իր կյանքը անբարոյական կինը կամ աղջիկը։ Ու շարունակում է, որ «տղաներին բնավ չեմ մեղադրում, դուք վաճառվում եք, նրանք էլ գնում եմ»։

Ինչու հենց այդ նախադասությունը գրավեց իմ ուշադրությունը։ Բանն այն է, որ մի քանի բավականին զարգացած ու քաղաքակիրթ երկրներում, մարմնավաճառությունը ոչ թե օրինական է, բայց չի էլ պատժվում։ Բայց … բայ՜ց, պատժվում է մարմնավաճառության «ծառայություններից» օգտվելը։ Համարվում է, որ մարմին գնողը ավելի մեծ մեղք է գործում, քան վաճառողը։ Ես չեմ հավատում, որ մարմնավաճաառությունը կարելի է վերացնել, բայց դե, իմ կարծիքով, նման մոտեցումը կարող է նվազեցնել այն ու բացատրեմ՝ ինչու։

Սկսեմ բարոյական կողմից, չնայած ես բարոյականությունը լավ հիմք չեմ համարում, քանի որ ամեն մի մարդ իր բարոյական արժեքները ունի, կախված ստացված կրթությունից, ապրած կյանքից, ստացված դաստիարակությունից, կրոնից, տարիքից ու այլ հանգամանքներից։ Բայց դե մենք՝ հայերս, այդ բառը շատ են սիրում ։)) Մարմնավաճառը շատ դեպքերում մի խեղճ, անգամ նույնիսկ խաբված կին է, որ ստիպված է այդ գործով զբաղվել։ Համոզված եմ՝ նրանցից յուրաքանչյուրը կփոխի այդ զբաղմունքը մի այլ նույն չափի եկամուտ ապահովող գործի հետ։ Իսկ գնորդը կամ ծույլ է և չի ուզում գլուխ դնել համոզելու հետ, կամ էլ պարզապես ագահ՝ գցում, բռնում ա … «հըմ, ռեստորան, տաքսի, նվերներ, դես, դեն … վայ՜ քո, 1500 դոլար, ավելի լավ չի 15 անգամ 100 տամ»։

Լավ, կատակը մի կողմ, հիմա էլ տնտեսական հիմնավորումս բերեմ։ Ուրեմն՝ այդ կինը, որ գրել է, այդքան էլ ճիշտ չէ։ Չէ, ես կասեի, որ արմատականորեն սխալվում է՝ առաջարկը չէ, որ առաջացնում է պահանջարկ, այլ խիստ հակառակը։ Խորհուրդ կտամ իրեն գոնե Մակկոննելլի «Էքոնոմիքսը» կարդա 

Առաջարկում ենք նաև
Լրահոս