Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արդեն տեսանելի )) Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսները այսօրվանից երթևեկում են Երևանի փողոցներում,մասնավորապես, սպասարկում են Նոր Նորքի բնակիչներին:
Երեկ ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց,որ տրանսպորտային ցանցը սպասարկող շարժակազմի մրցույթները կբացվեն 2020 թվականի փետրվարին:Ակնկալվում է, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի արդեն 2020 թվականին»: