Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա ի՞նչ վիճակ է...
Հավանաբար չզարմանանք, եթե շատ մոտ ապագայում հայհոյանքներ և անեծքներ կարդանք ու լսենք Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Գրիգոր Լուսավորչի, Կոմիտաս վարդապետի, կամ Տիգրան Մեծի ու Վարդան Մամիկոնյանի հասցեին: Իհարկե' Հովհաննես Թումանյանին, Վիկտոր Համբարձումյանին և Շառլ Ազնավուրին հայհոյելուց հետո: Բոլոր մեծերին չթվարկեմ:
Անշուշտ միայն մի դեպքում կհայհոյեն ու կանիծեն մեր մեծերին' եթե նրանց ժառանգներից, կամ ժառանգների մտերիմներից մեկը իրեն թույլ տա որևէ արտահայտություն, որն անընդունելի է այս պատահականների համար»: