ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանի ռեժիմը յագոդաների,եժովների և բերիաների ժանրին հավատարիմ՝ սկսել է ձերբակալությունների,գործեր կարելու և վախի մթնոլորտ սերմանելու նոր ալիք։
Այս անգամ թիրախում 5-րդ ալիքն ու նրա սեփականատերն է։
Սեփական ձախողումները քողարկելու համար «հեղափոխական» Նիկոլը փորձում է շեղել հանրության ուշադրությունը «աղմկահարույց բացահայտումներով»
Սա ուղիղ հարված է ազատ խոսքին և բազմակարծությանը։
Հ.Գ. Սա էլ կանցնի։
Հ.Հ.Գ.Իսկ «օտարերկրյա գործակալներից» ի՞նչ կա...տարին անցավ,այդպես էլ Փաշինյանը մի անուն չտվեց»։