Նիկոլը քիչ առաջ հասկացրեց, որ Ստամբուլյան կոնվենցիայում վտանգ չի տեսնում և ակնակրկեց առաջիկայում կոնվենցիան վավերացնելու մասին։ Թերթի խմբագրից երկրի ղեկավար չդարձած Նիկոլը կարծում է, թե կոնվենցիայի դեմ պայքարողներիս հաստատակամությունն էլ կրելու է այնքան ժամանակ, որքան ազդեցություն ունի թերթում հրապարակված հոդվածը։
Կոնվենցիայի վավերացումը լինելու է այն բաժանարար գիծը, որը վերջնականապես և հիմնովին կբաժանի ազգային արժեքները գիտակցող և կրող քաղաքացիներիս իշխանությունից։ Կոնվենցիայի անվտանգության մասին Նիկոլի մոտալուտ ստերով ժողովրդի մի մասին խաբելը՝ կմնա հավերժ խարան Նիկոլ Փաշինյանի վրա։
Ստամբուլյան կոնվենցիան՝ Չի վավերացվելու, պայքարը շարունակվելու է մինչև հաղթանակ։