«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը Հայաստան է, բայց ռոումինգում մեգաբայթն արժի 45 դրամ:
Երբ հայկական համարովս գնում եմ Եվրոպա ու ԱՄՆ, մեգաբայթի դիմաց վճարում եմ 6,5 դրամ: Իսկ Արցախում վճարում եմ 7 անգամ ավել՝ 45 դրամ ու ստանում դանդաղ ու ոչ կայուն բջջային ինտերնետ: Ընդ որում, տեղացիների համար մեգաբայթի գինը 25 դրամ է՝ մոտ 100 անգամ ավելի թանկ, քան ես վճարում եմ Հայաստանում:
Բջջային ինտերնետի համար դրանից ավելի թանկ ես վճարել եմ միմիայն Սենեգալում: «Ղ-Տելեկոմ»-ը և յուր մոնոպոլիան ապահովողները կարող են գիրք գրել այն մասին, թե ինչպես խոչընդոտել տուրիստների և գործով այցելողների հոսքն Արցախ»: