Երեկ Բրատիսլավայի բանակցություններին ընդառաջ Ադրբեջանը հրապարակեց բանակցությունների իր օրակարգը՝ հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրս բերում և այլն, և այլն... Տեղի են ունենում բանակցություններ, դրանք տևում են 3 ժամ: Հայկական կողմը որևէ տեղեկություն չի տալիս բանակցությունների մասին, փոխարենը ինֆո են տալիս Ադրբեջանցիք: Նշվում է, որ հունվարին սկզբից ԱԳ նախարարները նորից պիտի հանդիպեն: Հիմա ես հարց եմ տալիս՝ ինչի՞ շուրջ է բանակցել Մնացականյանը, մեր զինված ուժերի դուրս բերման շու՞րջ: Եթե ոչ, ապա ինչի՞ շուրջ: Երեք ժամն ահագին ժամանակ է:
Ապո, ուզում ես Հռոմի Պապին բռնել տուր, ոչ մեկի վեջին չի լինելու: Դու պետք ա պատասխանես' ինչի՞ շուրջ ես բանակցում: