Ինչպես և սպասում էի և ինչպես և ասացի նույն հարցազրույցում՝ չեմ զարմանա, որ Աննան Մեհրիբանին հրավիրի մուղամ լսելու, ահա, հրավերը կա,վստահ եմ, ընդունվելու է այդ հրավերը, չեմ զարմանա, որ միասին Արցախում թեյ էլ կխմեն, գուցե ուս-ուսի երգեն և այդ կերպ փորձեն խլացնել այն բանակցված փաստաթուղթը, որն այսօր Բրատիսլավայում նորից քննարկում են և փորձելու են հնգակողմ հայտարարություն անել․․.

Ու դրանում չկա Արցախը․․.

Բաց աչքերով իմ սիրելի հասարակություն, խնդրում եմ արթնացեք, խնդրում եմ զգաստացեք․․․

Թավիշը իր բուն գործն արդեն անում է և դա կարող է անդառնալի լինել, եթե մենք բոլորս միասին, իրար սիրողներով ու չսիրողներով, նախկիններով ու ներկաներով, ջահել-ահելով չբացենք մեր աչքերը և չբռնենք այն ձեռքը, որն արդեն պատրաստ է և բարձրացել է սպանելու ու խեղդելու Արցախի անկախությունը և Հայաստանի անվտանգությունը․․․

Հ․Գ․ Ոչինչ չեմ չափազանցնում, հավատացեք:

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից: