Արմեն Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Նախորդ անգամ դրել էի, թե քանի մարդ են գրին-քարտ շահել մեզնից ու մեր հարևաններից, այսօր դնում եմ, թե քանիսն են դիմել։

2019-ի տվյալներ չգտա, բայց ոչ պաշտոնական տեղեկություններ կային, որ Հայաստանից հայտատուների թիվն անցել ա 300 հազարի սահմանը։ Այսինքն՝ ազգաբնակչության 10 տոկոսը դիմել ա, որ գնա։

Ինչպես տեսնում ենք՝ կանաչամոլուցքը հարվածային տեմպերով աճում է, ու շանս կա, որ եթե տեմպերը չնվազեն, արդեն 10 տարուց ամերիկյան լատարեյին կդիմի Հայաստանի բնակչության ուղիղ կեսը։

Իսկ եթե լուրջ, Գրին-քարտի դիմում է Արցախի բնակչությունից կրկնակի անգամ շատ ՀՀ քաղաքացի, մինչդեռ մենք Արցախն ու հարակից շրջանները բնակեցնելու խնդիր ունենք։

ՀԳ. Ես միայն արձանագրել եմ այն, ինչ կա, խնդրում եմ՝ «սաղ նախկիններն են մեղավոր», «բա Նիկոլն ասում էր արտագաղթի միտումը նվազել է» բնույթի փաստարկներով արևելյան շուկա չսարքել»։