Մարդ չգիտի՝ խնդա, թե լա
Կարդում եմ Փաշինյանի պատգամավորներից մեկի հարցազրույցն ու ապշում.
«Ես քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ: Ինձ համար շատ ցավալի է, որ իմ 7 տարեկան թոռնիկն աղոթում է: Սա կոչվում է հոգեորսություն: Պետք չէ եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ սովորեցնել, օրինակ՝ աղոթել»:
Փորձեք հասկանալ՝ մարդը քրիստոնյա է, բայց հավատացյալ չի, առաջին քրիստոնյա երկրի պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս երեխայի «Հայր մեր» ասելը հոգեորսություն է համարում:
Ինչ ասեմ՝ no comment