Աշխարհահռակ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, պաստառներ եւ վերնաշապիկներ է թողարկում «Պատերազմն ավարտված է» թեմայով։

Օնոն Facebook-յան էջում տեղադրել է դրանց լուսանկարները, որոնց շարքում է նաեւ հայերեն տարբերակը։ «Պատերազմն ավարտված է։ Եթե դու ուզում ես այդ»,- այս գրությունն է պարունակում հայերեն պաստաrը։ Գրառմամբ Օնոն հայտնել է, որ պաստառներն ու շապիկները հասանելի են անգլերենով, հայերենով, ավելի քան 100 լեզվով։