16:58
Մարինա Խաչատրյան. «Արսեն Թորոսյանն ինձ դատի է տվել` իր պատիվն ու արժանապատվությունը գտնելու հույսով»

Արսեն Թորոսյանն ինձ դատի է տվել` իր պատիվն ու արժանապատվությունը գտնելու հույսով։

Միայն նշեմ, որ Թորոսյանի փաստաբանը ներկայացնում է AM իրավաբանական ընկերությունը, որի կառավարիչը Գրգոր Մինասյանն է։

Այս փաստը հետաքրքրական է նրանով, որ Գրիգոր Մինասյանը հանդիսացել է Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ-ական անդամ։ Միևնույն ժամանակ «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի որդին է և Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը։

Մենք չենք մոռացել, թե ինչ խայտառակ ձևով Արսեն Թորոսյանը հեռացրեց Արա Մինասյանին, թե ինչպես նրան անվանեց բանդայի պարագլուխ և մեղադրեց բազմաթիվ հանցագործությունների մեջ։

Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ Թորոսյանը պաշտպանություն է փնտրել իր համար այդքան անընդունելի անձանց շրջանում։

Հ.Գ. 2 ՀՀ-ում օրենքը գերակա է, պարոնայք շոումեններ։

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս