Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եմ երկու տարի առաջ ՀԳԶ-ի և ուսանողական շարժման քաղաքական գրագետ ելույթներն ու լոզունգները։
     Իսկ հիմա տեսնում եմ Բանասիրական ֆակուլտետի ուսանողների ապաքաղաքական դեմագոգիան, չհիմնավորված պահանջներն ու մարտնչող կիսագրագիտությունը։
     Ճիշտն ասած, հիասթափված եմ։ Հեղափոխությունից հետո ուսանողները պետք է ավելի քաղաքական և ուժեղ լինեին, բայց տեսնում ենք հակառակ գործընթացը՝ խոր և համապարփակ դեգրադացում»: