Քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զոմբի՛, ֆա՛ս

Օլիմպիական միջազգային կոմիտեն Մել Դալուզյանին զրկել է բոլոր մեդալներից, հուշամեդալներից, չեղյալ է համարել նրա բոլոր հաղթանակներն ու կոչումները։

Ցմահ որակազրկել է հայ սպորտսմեն/ուհուն։

Էդ դոպինգային խաբեության պատճառով կոմիտեն քննարկում է Հայաստանի մարզիկների՝ օլիմպիադայի մասնակցության հարցը։

Էն Նիկոլին ասեք, որ Մելի մասին պատմող ֆիլմի՝ չեղած/ չեղարկված մարզական ձեռքբերումների մասով 20 000 000-ի ֆինանսավորումը թող կասեցնի ու հանրապետության փողերը քամուն չտա։

 

Էդ դոպինգի մասով Նիկոլի կողմից ՄՕԿ-ին պատերազմ հայտարարելը անմիտ բան է։
Նույնիսկ լադիմիր լադիմիրիչը հանձնվեց։

Հ.գ. Նիկո՛լ, թող էդ տղա-սպորտսմենուհուն հանգիստ ապրի իր Հոլանդիայում։
Ի՞նչ մի ծամոն սարքիր խեղճի անունն ու գցեցիր աշխարհի բերանը։
Մարդ էդ աստիճանի հոմոֆոբ չի լինի, չէ»։