Արմեն Աշոտյանը գրառում է կատարել․
«Սա պարզապես գրեմ ու անցնեմ առաջ, որ հետո չասեք, որ չեմ զգուշացրել:
Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը, առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում:
Ձեր "սուպերլեգիտիմությունը" մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք:
Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք»։