Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափության դեմ փաստաբանի բողոքը դատարանում մուտքագրել է երեկ՝ ժամը 21:04։ Ըստ Սահմանադրության՝ բողոքը պետք է քննվի սեղմ ժամկետում։ Գործնականում այդ դրույթը կիրառվում է այնպես, որ դատական նիստը նշանակվում է բողոքը մուտքագրելուց առավելագույնը 12-18 ժամ հետո։
Անցել է մոտ 16 ժամ, իսկ դատական նիստ դեռ նշանակված չէ։ Այս փաստը կարող է տպավորություն ստեղծել, որ Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից։
Թերևս ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը։ Առնվազն՝ Հրայր Թովմասյանի մերձավորների մասով։