Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիճակագրությունը լուրջ գիտություն է, բայց ցանկացած իշխանավորի ձեռքին այն դառնում է մանիպուլյացիայի գործիք: Սա գրեթե աքսիոմ է: Հեղափոխական իշխանության կրեատիվ ռեսուրսն այնքան մեծ պետք է լիներ, որ նա հրաժարվեր թվերով «կերակրելու» ծեծված մեթոդից: Հեղափոխություն արած ժողովուրդը ավելի պատշաճ վերաբերմունքի է արժանի՝ վիճակագրական «ինտերվենցիային» ենթարկվելու փոխարեն: Մարդկանց կյանքը փոխում են ոչ թե գեղեցիկ թվերը, այլ՝ կյանքի որակի բարձրացումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները»: