00:10
«Ես ամեն ինչ Աստծուն պատմելու եմ»

Թուրքիան քիլլեր է` կեղտոտ, տգետ, մոլի, վայրենի: Բայց նա քաղաքակիրթ աշխարհի քիլլերն է` Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի: Եվ այս իրողությունը չեն մեղմում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի` Թուրքիային այլևս զենք չվաճառելու որոշումները: Բոլորի աչքի առաջ ազգ են կոտորում, և քաղաքակիրթ «բոլորի»` ցեղասպանությունը կանխելու համար ձեռնարկած միակ միջոցառումը սա էր` «Այ, այ, այ, քեզ էլ զենք չենք տալու»:

Ես չեմ մոռանում այն սիրիացի երեխայի լացը, որ ասել էր` «Ես ամեն ինչ Աստծուն պատմելու եմ»: Հազարավոր սիրիացի և քուրդ երեխաներ աստծուն պատմում են ձեր մասին, և ձեր քաղաքակարթությունից քարը քարին չի մնալու: Անիծվեք դուք:

Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս