Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության է եկել ստի, կեղծիքի, հերյուրանքի, շինծու մեղադրանքների տարածմամբ և թալանված բյուջեի պաշտպանի դիմակով, այսօր, պետական բյուջեն դարձնելով ընտանեկան, աջ ու ձախ ծախսեր է շռայլում իր և իր մերձավորների բարեկեցության համար, ու դեռ կան Հայաստանում դեգեներատներ, ովքեր այս ամենին նորմալ են վերաբերվում, սակայն այս հանգամանքը մտահոգիչ է, չի կարելի թույլ տալ, որ գառան դիմակով գայլը ուտի մեզ բոլորիս պատկանող ոչխարներին: Հատուկ այն մարդկանց համար, ովքեր շարունակոմ են հավատալ, վստահել, գլուխները պատին տալ կամ վայելել Նիկոլի տղամարդկության միակ ապացույցը, ցանկանում եմ մի քանի դրվագ ամեն դեպքում նշել կատարված ծախսերից, այդ թվում՝ քաղաքային բյուջեից․
1. Ամանորյա տոնածառ՝ մոտ 200.000 դոլար,
2. Վարչապետի ԱՄՆ չարտեր՝ 350.000 դոլար,
3. Վարչապետի ամառանոցի նորոգում՝ 2.000.000 դոլար,
4. Վարչապետի խզբզած տողերի հրապարակում՝ 120.000 դոլար,
5. Վարչապետի անձնական մեքենայի գնում՝ 500.000 դոլար,
6. ԱԺ՝ խալիների լվացում 10.000 դոլար։
Այս շարքը, անխոս, կարելի է շարունակել երկար, սակայն նպատակս ոչ թե աննպատակ ու սեփական էգոյի բավարարմանն ուղղված ծախսերի ամբողջական ծավալը ներկայացնելն է, այլ այն, թե թերուս վարչապետn ինչպես կարողացավ կարճ ժամանակում գերազանցել աննպատակ վատնումների բոլոր ժամանակների ռեկորդները:
Հ.Գ. Պարոն վարչապետ, ինչպես ինքներդ եք հաճախ սիրում արտահայտվել, նույն տոնով ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ մինչև վերջին կոպեկը վերադարձնելու եք...
Հ.Հ.Գ. Ի դեպ, Ձեր դեպքում ձեր ընտանեկան չտեսության հաշվին դուք արդեն ձեզ հանցակից եք դարձրել Ձեր ընտանիքից առնվազն 2 անդամի․ ինքնաթիռի ազատ աթոռին հայտնված ձեր տիկնոջը ևս փոխանցեք, որ ժողովրդի հաշվին կռուիզ գնացած ամեն օրվա համար փոխհատուցելու է կալանքի օրերով։
Ինձանից հասնում էր զգուշացնելը...