Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի շարք պահերով Թուրքիայի ներխուժումն ինձ անհանգստացնում է։ Առաջինը՝ ռուսական ռազմաբազայի անգործությունն է։ ԱՄՆ-ը դաշնակից չէր Սիրիային, հետևաբար, Սիրիային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը նրան չի հուզում։ Բայց Ասադի դաշնակից ռուսների անգործությունն ինձ ստիպում է զուգահեռ տանել Հայաստանում ռուսական բազայի հետ»։