«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ ժամանակ գտա ու կարդացի, որ ինչ-որ կանայք, ովքեր կարծում են, որ իրենք քաղաքականությամբ են զբաղվում, կրկին հիշել են ինձ։
Բնականաբար, չեմ պատասխանելու, որովհետեւ նույնիսկ պատասխանի արժանանալու համար իրենք դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու։ Եթե, իհարկե, տեղ հասնեն։
Լավ օր բոլորիս։ Այդ թվում՝ շատ ջղայնացած տիկիններին»։