Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ռեկտորը դատի է տալիս նախարարին, ուրեմն ամեն ինչ ճիշտ ճանապարհով է գնում:

Պատկերացնո՞ւմ եք, պետական որևէ բուհի ռեկտոր մինչ հեղափոխությունը համարձակվեր դատի տալ կառավարության նախարարին...

Ամենավառ երազում անգամ չէր համարձակվի պատկերացնել նման քայլի մասին:

Սա վկայում է, որ չկա կոռուպցիա այս մակարդակի հարաբերություններում, չկա վարչական պարտադրանքին անվերապահորեն ենթարկվելու փաստ...

Շատերի համար, գուցե, սենսացիա է, դե, բնականաբար, դեռ գտնվում են մինչհեղափոխական հոգեվիճակում և մտածելակերպի մեջ:

Մինչդեռ, բնական սովորական ժողովրդավարական պետությանը բնորոշ իրավական ընթացակարգ է»: