Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հեռախոսով շփվել է կալանքի տակ գտնվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ։
«Քիչ առաջ հեռախոսով շփվել եմ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Ձայնն անճանաչելիորեն փոխված է, տանջամահ լինող մարդու ձայն է, բայց անկոտրում, արդարության վերահաստատմանը սպասող մարդ է: Կրկին անգամ հիշեցնում եմ մերօրյա ինկվիզիտորներին. թե տուշոնկայի գողության փաստը չապացուցեցիք, ինքներդ եք տուշոնկա դառնալու: Սա լավ հիշեք, չեք պլստալու»,–գրել է Միհրան Հակոբյանը։