Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած դեռ զորավարժությունները չեն ավարտվել, բայց վստահ կարող եմ ասել, որ այն ևս մեկ անգանամ ապացուցում է մեր բանակի կենսունակ լինելու մասին փաստը: Տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների և նախարարությունների ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպությունները հիանալի իրականացնում են իրենց առջև դրված խնդիրների լուծումը: Պայմանական վիրավորների տեղափոխումը, ճանապարհատրանսպորտային միջոցների երթևեկության կարգավորումը և այլն, պարզապես կատարվում է գերազանց: Սա խոսում է մեր բանակի մարտունակության, բանակի հետ համագործակցող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմության մասին»: