16:36
Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Զգոն եղեք, սիրելի ընկերներ, իրադարձությունները շատ արագ են զարգանում»

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը.

«BBC-ն դարձել է Հայ առաքելական սուրբ եկեղեցին պառակտելու քաղաքականության ինֆորմացիոն հովանավորը։ Սարսափելի կեղտոտ գործընթացներ են սկսվել։ Նիկոլը միակը չէ, որ ուզում է ծնկի բերել եկեղեցականներին։ Շատերն ունեն նման կեղտոտ մտքեր։ Ու նաև գործում են։ Եկեղեցուց վտարված նախկին հոգևորականները իրենք իրենց ձեռնադրում, քաղաքներից հեռու վանքերում արարողություններ են անում, մարդկանց խաբում Վեհափառի դեմ են տրամադրում։

Ու սա արդեն սովորական ընդվզում չէ։ Սա մեր արժեքներին, մեր եկեղեցուն, մեր ժողովրդին հայտարարված պատերազմ է, որը պարտավոր ենք հաղթել։ Զգոն եղեք, սիրելի ընկերներ, իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Ամեն վայրկյան մեր եկեղեցու կողքին կանգնելու պատրաստ եղեք»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս