Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մեր պաշտպանական գերատեսչությունում երևի կարծում էին, որ երկրի սահմանում դարպաս տեղադրելը բավական է, որպեսզի թշնամին գա ու փակ դարպասի առջև կանգ առնի։ Մտքներով չի անցել երևի, որ թուրքը կարող է այնքան ստոր գտնվի, որ դարպասներն անցնի ու Սոթքի լեռների ամենաբարձր կետում կանգ առնի։

Ընդ որում, ինքնակամ կանգ առնի։ Որովհետև, մեր մեջ ասած, ոչինչ չի խանգարում ադրբեջանցիներին հենց հիմա ևս մի քանի կիլոմետր առաջանալ ու Վարդենիսն էլ գրավել։ Կամ գալ ու Սևանի ափին թեյ խմել։

Ու հիմա նստած մտածում եմ՝ որտե՞ղ է մեր պետությունը։ Երևի նստած Ալիևին շնորհակալական նամակ են գրում, հա՞։ Դե որ Սևան չեկան էլի։ Ուրեմն ասեմ, իմացեք, դավաճան սրիկաներ։ Գալու են։ Սևան էլ են գալու, Մեղրի էլ։ Որովհետև դուք կործանեցիք մեր պետությունը։ Որովհետև դուք վաճառեցիք մեր Հայրենիքը, ստոր տականքներ»։