ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է՝ մինչև Հեղափոխություն գումար էի հավաքում տնօրեն դառնալու համար: Հենց հավաքեցի անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն եղավ, գումարը պետք չեկավ, հիմա ստիպված պարապում եմ մրցույթից առաջ»: