«1996-ին Մոսկվայում նշանակվեցի «Ինտելեքտ» բանկի գլխավոր դիլեր: Ստանում էի ամիսը 1'500 դոլար աշխատավարձ, բայց վաճառում էի օրը 12 միլիոն դոլար cash»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Մեկ շաբաթ անց հայտնվեցին ընկեր բրոկերներ առաջարկով' մի 2 կոպեկ ավելի էժան վաճառել նրանց քեշը ու ստանալ օտկատ: Հաշվեցի' մոտ 24 000 դոլար շաբաթական: Հրաժարվեցի: Հիմա՞ր եմ: Ոչ: Որովհետև այդ վարկյանից ես կդառնայի նրանց ստրուկը:

Հետագայում չծախված դիլերի րեպուտացիան բացեց իմ առաջ շատ կարևոր դռներ' մարդիկ վստահում էին իմ տված խոսքին և հարգում ինձ' «դուռս քացով» չէին բացում:

Ինչու՞ պատմեցի այս պատմությունը' 5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար»,- գրել է Մկրտչյանը: