Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր հեղափոխությունը, իր սոցիալ-պոպուլիստական, կրոնապետական, բռնապետական, ծայրահեղ լիբերալ, ազգայնամոլական, ծայրահեղ պահպանողական ժամանակաշրջանները, մինչև որ խաղաղվի։
Դա պատմական փորձ է, ինչպես երեխան պետք է գոնե մեկ անգամ այրի ձեռքը, որ կրակից զգուշանա։
Նիկոլն այդ մի դասը մեզ տվեց և եկող արտահերթ ընտրությունների ժամանակ սոցիալ-պոպուլիստները խորհրդարանում այլևս տեղ չեն ունենա։ Ինչպես հրեական անեկդոտում Մոյշան կորցնում է 100 դոլար, սակայն արդյունքում 100 դոլարի խելոքանում է։
Նիկոլի ժամանակն արդեն անցել է, նաև կախարդական փայտիկի մասին առասպելի ակտուալությունը։ Մեր բախտը դեռ բերել է, որ Նիկոլը "իզմ"-եր չունի, եղել են ժողովուրդներ, որոնց նիկոլները "իզմ"-եր են ունեցել ու ամեն ինչ ավելի տխուր է ավարտվել։
Հիմա ընդամենը տեխնիկական իներցիայի շրջանն է, մինչև խորհրդարանի ցրվելը։
Սկսվում է ստեղծագործաական մի շրջան։ Մենք միմյանց հետ լուրջ խոսելու կարիքը ունենք։