10:20
Ստեփան Դանիելյան. «Սիրիան և Արցախը»
 

Թուրքիայում ռուսների ու թուրքերի հարաբերությունները բարդացել են։

 

Լավրովը հայտարարել է, որ Իդլիբում շարունակելու են ռմբակոծել Խայաթ Թահրիր աշ-Շամ տեռորիստական կազմակերպության դիրքերը, եթե շարունակեն հարձակումները սիրիական բանակի վրա և այդ մասին ռուսները զգուշացրել են թուրքական կողմին։

Դրան ի պատասխան, հանդես գալով Մանազկերտի ճակատամարտի 948 ամյակի տոնակատարությունում, Էրդողանը ասել է, որ չի մոռացել «Ղարաբաղի կոտորածները», թե ինչպես են հայերը հալածում մուսուլմաններին։ Իր խոսքերով Արցախում մուսուլմանների արյունն մինչ հիմա թափվում է։

Ակնհայտ է, որ դա Իդլիբում թուրքերի կողմից վերահսկվող Խայաթ Թահրիր աշ-Շամ կազմակերպության ռմբակոծության պատասխանն էր։

Պետք է ենթադրել, որ Էրդողանը սպառնում է Սիրիայում տեղի ունեցող դեպքերին Արցախում պատասխան տալ։

Չի բացառվում, որ մոտ ժամանակները Արցախի շփման գծում սրացումներ լինեն։

Առաջարկում ենք նաև
Լրահոս